Մարտին Շկրտել. «Յուրգեն Կլոպը գիտի, թե որքան լավն է նա»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարտին Շկրտելը գնահատել է անգլիական ակումբի հարձակվող Ռոբերտ Ֆիրմինի խաղը։

«Մինչ Ռոբերտոյի «Լիվերպուլ» տեղափոխվելը ես նրան միայն հեռուստացույցով էի տեսնում Բունդեսլիգայի հանդիպումներում։ Ես հասկացա, թե որքան լավն է նա, երբ տեղափոխվեց թիմ և հարմարվեց Պրեմիեր Լիգային:

Յուրգեն Կլոպը բացահայտել է Ֆիրմինոյի ներուժը: Նա գիտեր, թե որտեղ է լավագույնս օգտագործել ֆուտբոլիստին»,- Շկրտելի խոսքերն է մեջբերում Anfield Watch-ը:

Նշենք, որ մոտ օրերս ֆուտբոլիստը «Էնֆիլդում» իր հրաժեշտի խաղը կանցկացնի «Աստոն Վիլլայի» դեմ: