«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատարներից մեկի հետ

«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ, հայտնում է լրագրող Ժակ Թալբոտը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը նախատեսում է ամռանը բանակցել 24-ամյա անգլիացու հետ։

Մերսիսայդցիների ղեկավարությունը գոհ է պաշտպանի խաղից 2022/23 մրցաշրջանի ավարտին և ակնկալում է թիմում պահել ֆուտբոլիստին, ում գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։