«Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի «Լանսի» դեմ խաղում ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար (1:2):
Ֆրանսիացին պատժվել է 5-խաղյա որակազրկմամբ, հայտնում է GFFN-ը:
Պայեն խաղի ժամանակ ապտակել է «Լանսի» մարզչի օգնական Յանիկ Կաուզակին։
Այսպիսով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում այլևս չի օգնի թիմին: