Դաիչի Կամադան կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Միլանը» շուտով որոշում կկայացնի «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադայի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բանակցություններ են տեղի ունեցել 26-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Միլան», բայց ակումբը պետք է որոշի։

Կամադայի գործող պայմանագիրը «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում նա «Այնտրախտի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։