Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է «Միլան» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
«Խոսակցություններ կան իմ՝ «Միլան» տեղափոխվելու մասին: Երդվում եմ, որ դրա մասին ոչինչ չեմ լսել: Ես պայմանագիր ունեմ «Ատլետիկոյում» մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, և իմ գործակալն ինձ ոչինչ չի ասել։ Գոնե առայժմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը։
Նշենք, որ Մորատան «Յուվենտուսում» խաղացել է երկու անգամ՝ 2014-ից 2016 թվականներին և 2020-ից 2022 թվականներին։