Հայտնի են դարձել Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդները:
Մրցանակին հավակնում են Կիլիան Մբապպեն, Լիոնել Մեսսին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Սեկո Ֆոֆանան, Լոյ Օփենդան (երկուսն էլ՝ «Լենս») և Ջոնաթան Դավիդը («Լիլ»):
Մրցաշրջանի լավագույն դարպասապահ մրցանակի հավակնորդներն են՝ Լուկա Շևալյեն («Լիլ), Ջանլուիջի Դոննարուման (ՊՍԺ), Անտոնի Լոպեսը («Լիոն»), Պաու Լոպեսը («Մարսել») և Բրիս Սամբան («Լենս»)։
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին։