Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Բարսելոնային», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մարոկկացուն համարում է աջ պաշտպանի դիրքի իդեալական թեկնածու։
Հաղորդվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը դեմ չի լինի տեղափոխվել «Կամպ Նոու»:
Մազրաուին «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Այս մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։