«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին որոշել է մնալ կատալոնական ակումբում, հայտնում է Sky Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը նմանատիպ պաշտոն կզբաղեցնի «Աստոն Վիլլայում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 17-ին, Ալեմանին հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և հայտնել, որ պատրաստ է շարունակել աշխատանքը ակումբում։
Նախկինում «Բարսելոնան» ժամանակից շուտ դարձել էր Իսպանիայի չեմպիոն։ Թիմն այս պահին 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: