«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» դեմ պատասխան խաղում (1:0):
Այս գնդակը արգենտինացու համար 10-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Հարձակվողը թիմի ռմբարկուների ցուցակում դուրս է եկել 4-րդ հորիզոնական՝ հասնելով «ներաձուրիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օին։
Թիմի ռեկորդակիրը բրազիլացի նախկին հարձակվող Ադրիանոն է, ով Չեմպիոնների Լիգայում դարձել է 14 գոլի հեղինակ։ Խուլիո Կրուսը 11 գոլով երկրորդն է։ Երրորդ հորիզոնականում Էրնան Կրեսպոն է, ով ունի խփած 11 գոլ։