«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ թիմի տրամադրության մասին։
«Վեց տարվա մեջ հինգերորդ տիտղոսը կնվաճենք, եթե կարողանանք անցնել սահմանագիծը: Քանի դեռ դա չենք արել, մենք դեռ պետք է խաղանք «Չելսիի», «Բրայթոնի» և «Բրենտֆորդի» հետ: Ակումբին սա պակասում է, սեփականատերերն այնքան գումար են ներդրել, որ մենք նրանց պարտք ենք։
Այսօրվա խաղին կդրվի եզրափակիչի ուղեգիր, հանդիպում է շատ բարդ մրցակցի հետ, բայց եզրափակչում ամեն ինչ կարող է լինել։ Պետք է լուծենք եզրափակիչ դուրս գալու խնդիրը»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։