Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ «Միլանին» 1-0 հաշվով հաղթելուց հետո.
«Ճանապարհորդությունը շարունակվում է: Կհանդիպենք եզրափակչում»,- գրել է Մխիթարյանը սոցցանցերում։
Նշենք, որ խաղի 42-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը։
13 տարի անց «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի դեմ։