Վերջին շաբաթներին լուրեր էին պտտվում, որ «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է միանալ Մադրիդի «Ռեալին» կամ «Բարսելոնային»:
Այնուամենայնիվ, 28-ամյա ֆուտբոլիստի ամառային տրանսֆերի հավանականությունը մնում է ցածր:
Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիան» չի պատրաստվում վաճառել Կիմմիխին՝ համարելով նրան անձեռնմխելի։
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 345 հանդիպում, որոնցում խփել է 40 գոլ և 94 արդյունավետ փոխանցում կատարել:
Նրա պայմանագիր ակումբի հետ կավարտվի 2025 թվականին: