«Չելսին» հերքում է գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանի գործակալի պնդումները, թե իր հաճախորդը ակումբի գլխավոր նպատակն է եղել գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը պնդում է, որ թեև Նագելսմանը հետաքրքիր է եղել ակումբին, գերմանացին երբեք առաջնահերթ թեկնածու չի եղել։
Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, ով ՊՍԺ-ից հեռացվելուց հետո ավելի քան մեկ տարի է, ինչ չի աշխատում, շարունակում է մնալ «Չելսիի» գլխավոր թիրախը։
«Չելսիի» ներկայիս մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է, ով թիմ է վերադարձել 2023 թվականի ապրիլին։
Այս պահին նրա թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է՝ 35 խաղում վաստակելով 43 միավոր։