Ալեսանդրո Բաստոնին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերի» վերջին հաջողությունները Ալեսանդրո Բաստոնիին համոզել են, մնալ թիմում։

Ինչպես հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, պաշտպանը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2027 թվականը:

La Gazzetta dello Sport-ի իտալական հրատարակության համաձայն՝ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 5,5 մլն եվրո:

Բաստոնի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: