«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Փյունիկի», «Ուլիսի», «Արարատի» և «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ, 29-ամյա Աղվան Պապիկյանի հետ
– Պարոն Պապիկյան, մրցաշրջանի կեսից մնացիք առանց ակումբի։ Հիմա կա՞ն առաջարկներ հայկական կամ արտասահմանյան թիմերից։
– Այո՛, մնացի առանց ակումբի, քանի որ կար առողջական խնդիր, և ուզում եմ լավ ապաքինվեմ, որ 100% պատրաստ լինեմ գալիք մրցաշրջանին։
– Դուք խաղացել եք նաև «Սպարտակ-2»-ի կազմում։ Այդ ժամանակ ունեի՞ք եվրոպական ակումբներից առաջարկներ։
– Այո՛, կային մի քանի առաջարկներ տարբեր թիմերից, սակայն դրանք անցած պատմություններ են։ Այդ ժամանակ կար նաև «Սպարտակում» մնալու հնարավորությունը։
– Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգային հետևո՞ւմ եք։ Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմը զարմացրեց այս մրցաշրջանում, և ի վերջո ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
– Ճիշտն ասած՝ չեմ հետևում հանդիպումներին, սակայն գիտեմ, թե ինչ է կատարվում առաջնությունում։ Շատ լավ պայքար է ընթանում չեմպիոնության համար։ Մտածում եմ, որ «Ուրարտուն» կդառնա չեմպիոն։