«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում:
«Այստեղ «Բարսայում» տիտղոս նվաճելը ավելի հաճելի է, քան ես պատկերացնում էի: Հաջորդ մրցաշրջանում մենք կփորձենք ավելիին հասնել»,-ասել է ֆուտբոլիստը:
Երեկ երեկոյան «Բարսելոնան» պաշտոնապես դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Բարսելոնային» է միացել անցած ամառ՝ անգլիական «Լիդսից» տեղափոխվելով 58 միլիոն եվրոյի դիմաց:
26-ամյա բրազիլացու պայմանագիրը կատալոնական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր հինգ պաշտոնական մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։