Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն ամռանը կարող է հեռանալ թիմից, հայտնում է Sport1-ը։
29-ամյա պորտուգալացու պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ակումբը նրան նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել։
Ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2016 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։