«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 35-րդ տուրի «Կրեմոնեզեի» հետ հանդիպման առաջին խաղակեսում (2:0), խուսափել է ծանր վնասվածքից։ Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայել Պիմենտան։
30-ամյա ֆրանսիացին փոխարինվեց։ 24-րդ րոպեին նրան փոխարինեց Արկադիուշ Միլիկը։ Պոգբան արտասվելով լքեց խաղադաշտը:
«Պատահում է. Դա տեղի ունեցավ երեկ, բայց, բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան չկա, Պոլն արդեն ապաքինվում է»,- գործակալի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։