Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի առաջնահերթությունը միշտ եղել է «Արքայական ակումբում» մնալը։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրը նշում է, որ Ասենսիոն դեռ հույս ունի երկարաձգել իր ավարտվող պայմանագիրը և շարունակել հանդես գալ Մադրիդի «Ռեալում»:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի և իտալական Ա Սերիայի թիմերը, սակայն Մարկոյի առաջնահերթությունը «սերուցքայինների» հետ պայմանագրի երկարաձգումն է։