Մեքսիկացի կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը, ով այժմ հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսում», կարող է տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա։ Այդ մասին հայտնում են Sport1-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։
«Այաքսի» ղեկավարությունն իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն 35 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ալվարեսը Էրեդիվիզիայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Մեքսիկացու պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: