«Ռայո Վալյեկանոյի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիան խոստովանել է, որ երազում է «Ռեալում» խաղալ Վինիսիուս Ժունիորի հետ նույն եզրում։
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» սանն ամռանը կվերադառնա հարազատ թիմ։ Հունվարին «արքայական ակումբը» օգտվել է Գարսիային գնելու առաջնահերթության իրավունքից։
«Ես և Վինիսիուսը նույն եզրում կխաղա՞նք «Ռեալի» կազմում: Իհարկե երազում եմ դրա մասին։ Կարծում եմ, որ հիանալի կլիներ»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն:
23-ամյա Գարսիան այս մրցաշրջանում դարձել է 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: