«Արսենալի» հարձակվողը հանդես կգա ԱՄՆ-ի հավաքականում

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կխաղա ԱՄՆ-ի հավաքականում, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ՖԻՖԱ-ն հավանություն է տվել ֆուտբոլիստի կողմից մարզական քաղաքացիության փոփոխությանը։

Նախկինում Բալոգունը հանդես է եկել Անգլիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Նշենք, որ ներկայումս 21-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Ռեյմսում», ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը պատկանում է «Արսենալին»:

Այս մրցաշրջանում Բալոգունը «Ռեյմսի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: