Յուրիեն Թիմբերը կարող է տեղափոխվել թոփ առաջնություն

«Նապոլին» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերի ծառայություններով, հայտնում է Gazzetta dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հոլանդացին դիտարկում են որպես Կիմ Մին Ջեի հավանական փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Հարավ-կորեացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Portal Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։