Չավի. «Դժվար է նման առիթը չտոնելը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 34-րդ տուրի հանդիպումից հետո խոսել է «Էսպանյոլի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (4:2):

«Տոնելը հրաշալի է: Բայց ես հասկանում եմ, որ մենք տանը չենք, և չես կարող անհարգալից լինել։ Ես գիտեմ, որ դժվար է վերահսկել իրավիճակը, բայց նրանց ասացի, որ լավագույն տարբերակը հեռանալն է:

Ինձ ասացին, որ մի փոքր անախորժություն է եղել։ Մենք շատ ենք նշել հանդերձարանում։ Ես շատ ռացիոնալ եմ, բայց դժվար է նման առիթը չտոնել»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ հանդիպման ավարտից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հավաքվել են խաղադաշտի կենտրոնական հատվածում և սկսել են տոնել չեմպիոնությունը, ինչը դուր չի եկել «Էսպանյոլի» երկրպագուներին։

Երկրպագուները զանգվածաբար ներխուժել են խաղադաշտ և վազել դեպի ֆուտբոլիստները՝ ստիպելով նրանց շտապ լքել խաղադաշտը։