Վոյցեխ Շչեսնի. «Ես դարձա դարպասապահ, քանի որ դա միակ բանն էր, որ լավ էի անում»

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոստովանել է, որ մանուկ հասակում ցանկացել է խաղալ հարձակման գծում, բայց ի վերջո դարձել է դարպասապահ, քանի որ դա միակ բանն էր, որ կարող էր անել։

«Ես ցանկանում էի հարձակվող դառնալ, բայց վատ խաղացի հարձակման գծում մանուկ հասակում: Ինձ դուր էր գալիս ֆուտբոլ խաղալ, բայց բարձրահասակ էի, և ինձ խորհուրդ տվեցին դառնալ դարպասապահ:

Իրականում ես դեռ կցանկանայի հարձակվող լինել։ Բայց երբ երիտասարդ ես, հասկանում ես, որ որոշ առումներով ավելի լավն ես, քան մյուսները։ Սա հաճելի զգացողություն է, դուք ձեզ ուժեղ եք զգում, դա ձեզ վստահություն, ինքնահարգանք է հաղորդում։ Ես դարձա դարպասապահ, քանի որ դա միակ բանն էր, որ լավ էի անում»,- ասել է դարպասապահը: