86 տարեկան հասակում մահացել է Իսպանիայի հավաքականի նախկին ավագ և «Բարսելոնայի» լեգենդ Ֆերան Օլիվելյան։
Օլիվելլան, ով խաղում էր որպես պաշտպան, իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»:
Կատալոնական ակումբում խաղալու 13 տարիներին նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ 1959 և 1960 թվականներին, ինչպես նաև 4 անգամ նվաճել է երկրի գավաթը՝ 1957, 1959, 1963 և 1968 թվականներին: Օլիվիլան Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում: