«Չելսին» ափսոսում է Թոմաս Տուխելին հեռացնելու համար

«Չելսին» ափսոսում է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու համար, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի նոր սեփականատերերը չեն ցանկացել շարունակել համագործակցությունը Տուխելի հետ, սակայն այս պահին «Չելսին» հասկանում է, որ նրան ապարդյուն հեռացրին։

Լոնդոնյան ակումբը կարծում է, որ Տուխելին պետք էր թողնել մինչև մրցաշրջանի ավարտը, և միայն դրանից հետո նրան փոխարինող փնտրել։

Տուխելի հեռանալուց հետո Գրեհեմ Փոթերը գլխավորեց «Չելսին»: Նա թիմի հետ աշխատել է յոթ ամիս և հեռացվել պաշտոնից։ Ներկայումս ակումբի ժամանակավոր գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է։