«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է միլանյան ակումբում Ռոմելու Լուկակուի ապագայի մասին:
«Ռոմելուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա մեզ չի պատկանում։ Կարծում եմ մրցաշրջանի ավարտից հետո նա կլքի թիմը»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Լուկակուն վարձավճարով խաղում է «Ինտերում»։ 29-ամյա բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: