Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է կարիերան շարունակել «Ինտերում», սակայն ակումբը վստահ չէ նրա ապագայի հարցում, հայտնում է Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը դեռ համաձայնության չեն եկել հնարավոր գործարքի պայմանների շուրջ։ Հավանականություն կա, որ բելգիացին կվերադառնա «Չելսի», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները։
29-ամյա Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։