«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է իր նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին:
«Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք նախագահի հետ։ Մեզ լավ ապագա է սպասվում, ես դրանում վստահ եմ»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 64-ամյա մասնագետը աշխատավարձի բարձրացում է ակնկալում ներկայիս 2,8 միլիոն եվրոյից մինչև տարեկան 4,5 միլիոն եվրո։