Ֆրենկ Լեմպարդ. «Նրա համար մրցաշրջանը ավարտված է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան ՆԳոլո Կանտեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

«Երեկվա մարզման ժամանակ Կանտեն վնասվածք է ստացել։ Նրա մոտ ցավեր են առաջացել աճուկի շրջանում։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Բոլորը հասկանում են, թե դա ինչ է նշանակում»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Talksport-ը:

Նշենք, որ 32-ամյա ֆրանսիացին բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը մկանի վնասվածքի պատճառով: