«Ատլետիկոն» ամենայն հավանականությամբ կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։
Ինչպես հայտնում է AS-ը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդցիների ղեկավարությունը հանդիպում կանցկացնի 53-ամյա մասնագետի հետ։ Սիմեոնեն պատրաստ է մնալ ակումբում, սակայն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմի որակական ուժեղացման պայմանով։
Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Մարզչի և ակումբի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Նշենք, որ «Ատլետիկոն» 69 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնությունում։