Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը չի նշանակվի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Նագելսմանին հարմար մարզիչ չի համարում, նրա հետ կապ չի հաստատել և չի էլ ծրագրում մոտ ապագայում։
Մայիսի 5-ին լրատվամիջոցները հայտնել են, որ «Թոթենհեմը» ծրագրում է առաջիկա օրերին բանակցել Նագելսմանի հետ։
Նշենք, որ 34 տուրից հետո լոնդոնցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 54 միավորով զբաղեցնում են յոթերորդ տեղը։