«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան պատրաստ է վերադառնալ Բրազիլիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, 38-ամյա բրազիլացին ցանկանում է կարիերան ավարտել «Ֆլումինենսեում»՝ իր առաջին ակումբում ևս մեկ տարի խաղալուց հետո:
Տիագու Սիլվան ցանկանում է այնտեղ վերամիավորվել Մարսելուի հետ, ով մի քանի շաբաթ առաջ վերադարձել է Բրազիլիա։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։