Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան, հայտնում է Cope-ն: Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին մտադիր չէ վերադառնալ մադրիդյան ակումբ։ Նա ցանկանում է շարունակել մրցելույթները Պրեմիեր Լիգայում։
23-ամյա պորտուգալացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվել էր «Չելսի»։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: