Ջանլուիջի Բուֆոն. «Իրավիճակի այս ելքը զարմացնում է ինձ»

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով երկար ժամանակ հանդես է եկել «Յուվենտուսում», մեկնաբանել է թուրինյան ակումբի դեմ հետաքննության հետ կապված իրավիճակը։

«Ինձ թվում է, որ բոլոր ակումբներն էլ նման բան անում են: Իրավիճակի այս ելքը զարմացնում է ինձ, չնայած ես շատ մակերեսային պատկերացում ունեմ, թե ինչ է կատարվում։

Չէի ցանկանա խորանալ դրա մեջ, որպեսզի ինչ-որ հիմարություն չասեմ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: