Ֆերլան Մենդին կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Պարի Սեն Ժերմենը» առաջարկ է արել Մադրիդի «Ռեալին» պաշտպան Ֆերլան Մենդիի տրանսֆերի համար։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, փարիզցիները 27-ամյա ֆուտբոլիստի համար 30 մլն. եվրո են առաջարկում հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտպանին բաց կթողնի միայն 45 միլիոն եվրոյի դիմաց:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։