«Բարսելոնան» հետևում է Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Խեսուս Ալկանտարին, հայտնում է Football Espana-ն:
Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Նեկաքսային», իսկ նա պորտուգալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով։ «Սպորտինգը» նրա հետ պայմանագիր կնքելու առաջին իրավունքն ունի, բայց դա պետք է արվի մինչև մայիսի վերջ։
«Բարսելոնան» նույնպես ցանկանում է վարձակալել Ալկանտարային, քանի որ դժվար թե նրանք կարողանան իրեն թույլ տալ ամբողջական տրանսֆեր՝ տնտեսական դժվարությունների պատճառով: Սա կարող է խնդիր լինել թիմի համար, քանի որ «Նեկաքսան» ցանկանում է ամռանը վաճառել պաշտպանին։