Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Անխել Դի Մարիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է միանալ «Բարսելոնային» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական թիմը ձախ եզրային հարձակվող է փնտրում։ Անձամբ ֆուտբոլիստը, կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ է դիտարկում։ Նախկինում ֆուտբոլիստն իր ծառայություններն էր առաջարկել «Բարսելոնային» նախորդ մրցաշրջանում, երբ ավարտվեց նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։