Տիագո Մոտտան ցանկանում է գերակումբ գլխավորել

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան ցանկանում է ուժերը փորձել «Պարի Սեն Ժերմենում»:

Փարիզյան գրանդը հաջորդ մրցաշրջանի համար փոխարինող է փնտրում Քրիստոֆ Գալտեին, իսկ Մոտտան հիմնական հավակնորդների թվում է։

Ինչպես նշում է L’Equipe-ը, 40-ամյա մասնագետն կարծում է, որ պատրաստ է աշխատել ՊՍԺ-ում։

Այնուամենայնիվ, ինչպես նշվեց, Մոտտայի թեկնածությանը կարող է չսատարել ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշը:

Տիագո Մոտտան ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-ից 2018 թվականներին, ինչպես նաև հասցրել է որպես մարզիչ աշխատել փարիզցիների երիտասարդական թիմում։

Նրա պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: