Ժուաո Կանսելուն կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժուաո Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», հայտնվել է իսպանական գրանդների հետաքրքրությունների ոլորտում։ Ըստ 90min-ի՝ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»:

Միաժամանակ, «Բավարիան» դեմ չէ ֆուտբոլիստին իրենց շարքերում պահելուն։ Համապատասխան որոշում է կայացրել մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Կանսելուի գործող  պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2027 թվականը: