Խավիեր Տեբաս. «Նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»:

«Ես հիշում եմ, որ խոսեցի Burger King-ի գործադիր տնօրենի հետ, երբ մենք ստորագրեցինք մեր հովանավորչական պայմանագիրը ավելի քան երկու տարի առաջ: Այն ժամանակ ինձ քննադատեցին, երբ ասացի. «Կարծում եմ՝ Վինիսիուսը աստղ է»։ Դե հիմա տեսեք։

Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա աշխարհի 3-4 լավագույն ֆուտբոլիստների թվում է, և ես կարծում եմ, որ մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ վերջին բրազիլացիները, ովքեր նվաճել են «Ոսկե գնդակը», եղել են Ռոնալդինյոն 2005 թվականին և Կական 2007 թվականին։