Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, որն այժմ հանդես է գալիս «Պարմայում», տվել է աշխարհի լավագույն, դարպասապահների անունները։
Ինձ համար լավագույններն են Օբլակը, Կուրտուան, Դոննարուման և Մենյանը»,- Ջանլուիջիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։
Օբլակը խաղում է Մադրիդի «Ատլետիկոյում», Կուրտուան՝ «Ռեալում», իսկ Դոննարուման՝ ՊՍԺ-ում։ Մենյանը «Միլանի» ֆուտբոլիստ է:
Այս մրցաշրջանում 45-ամյա Բուֆոնը «Պարմայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում Սերիա B-ում: