«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գավին խոսել է հաջորդ մրցաշրջանի և իր ապագայի մասին:
«Իհարկե դեռ այս մրցաշրջանը չի ավարտվել և մենք դեռ Իսպանիայի առաջնությունում չեմպիոն չենք, կարծում եմ հիմա շանսերը ավելի բարձր են չեմպիոն դառնալու համար:
Հաջորդ մրցաշրջանում թիմը ավելի ուժեղ կլինի, վստահ եմ: Չավիի հետ աշխատելը միայն դրական ազդեցություն է տալիս ֆուտբոլիստների վրա:
Չեմ ցանկանում հեռանալ և երկար տարիներ ցանկանում եմ խաղալ այստեղ: Ինձ երջանիկ եմ զգում», – Գավիի խոսքերը մեջբերում է Marca-ն: