Ֆերան Տորեսը ցանկանում է վերադառնալ ԱՊԼ

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը դեմ չէ Անգլիայի Պրեմիեր Լիգա վերադառնալուն, որտեղ նրան հաջողվել է մեկուկես մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին ֆուտբոլիստը 55 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Իսպանիա:

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ազատվել Ֆերանից, որն այլևս չի տեղավորվում գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի ծրագրերում։

Աղբյուրը նշում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Աստոն Վիլան», որը գլխավորում է ֆուտբոլիստի հայրենակից Ունայ Էմերին։

Ֆերանը Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։