EUROPE LEAGUE. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Իվան Ռակիտիչը («Սևիլիա»), Ֆեդերիկո Գատտին («Յուվենտուս»), Նեմանյա Մատիչը («Ռոմա») և Էդմոնդ Տապսոբան («Բայեր Լևերկուզեն»):

Հիշեցնենք, որ Ֆեդերիկո Գատտին երեկ կայացած խաղում գրավեց իսպանական «Սևիլիայի» դարպասը: