Էրիկ տեն Հագը կարևոր հայտարարություն է արել

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը ապաքինվել է վնասվածքից։

Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը՝ հավելելով, որ թիմի լավագույն ռմբարկու Մարկուս Ռեշֆորդը կարող է բաց թողնել «վուլվերհեմփթոնի»դեմ առաջիկա հանդիպումը։

Ապրիլի 13-ին Վարանը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղում և այդ ժամանակվանից գտնվում էր հիվանդանոցում:

Մարզիչը հայտնել է, որ Ռեշֆորդը ցավեր ունի և չի կարողանալու օգնել իր թիմին առաջիկա խաղին: