Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դաշնային վերաքննիչ դատարանը մայիսի 22-ին նիստ է նշանակել «Յուվենտուսի» նկատմամբ պատժի վերանայման հարցով, հայտնում է ANSA-ն։
«Յուվենտուսը» մեղադրվում է ֆիկտիվ կապիտալի ձեռքբերումների մեջ:
Հունվարի 20-ին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թուրինյան ակումբից 15 միավոր է հանվել։
Գործը դատարան է վերադարձվել ապրիլի 20-ին՝ «Յուվենտուսի» նկատմամբ ի սկզբանե նշանակված պատժի որոշման վերանայման համար։
34 խաղից հետո «Յուվենտուսը» 66 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։