Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Միլան» – «Ինտեր» առաջին հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 75 հազար երկրպագու։
Սան Սիրոյի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 10,461,705 միլիոն եվրո, սա ռեկորդային ցուցանիշ է իտալական ֆուտբոլի պատմության մեջ եվրոպական մրցաշարերում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նախորդ ռեկորդը «Միլանը» սահմանել էր նաև Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում, երբ թիմը 1/8-րդ եզրափակչում ընդունել էր «Թոթենհեմին»։ Այն ժամանակ տոմսերի եկամուտը կազմում էր 9,1 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: