Լիոնել Մեսսի․ «Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին մաղթում եմ ամենայն բարիք նոր փուլում»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մրցաշրջանի ավարտից հետո Սերխիո Բուսկետսի հեռանալու մասին։

«Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին մաղթում եմ ամենայն բարիք նոր փուլում։ Շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ արել եք խաղադաշտում և դրանից դուրս: Մենք այնքան շատ պահեր ենք ապրել միասին, շատ լավ, երբեմն էլ՝ դժվար։ Դրանք հավերժ կմնան: Մեծ գրկախառնություններ»,- գրել է Մեսսին սոցցանցում։

Նշենք, որ Մեսսին և Բուսկետսը «Բարսելոնայում» միասին խաղացել են 2008-ից 2021 թվականներին։